ԻԿՀ

Ինտեգրված կառավարման համակարգը 

 

  Ինտեգրված կառավարման համակարգը (ԻԿՀ) հանդիսանում է մի քանի համակարգի ամբողջություն՝ որակի կառավարման, էկոլոգիական կառավարման, անձնակազմի առողջության և աշխատանքի կառավարման:

   ԻԿՀ կարող է ունենալ հետևյալ կազմությունը.

  • ՀՍՏ ԻՍՕ 14001 + OHSAS 18001,
  • ՀՍՏ ԻՍՕ 9001 + ՀՍՏ ԻՍՕ 14001,
  • ՀՍՏ ԻՍՕ 9001 + OHSAS 18001,
  • ՀՍՏ ԻՍՕ 9001 + ՀՍՏ ԻՍՕ 14001 + OHSAS 18001, և այլն։

 

  ԻԿՀ առավելությունները.

  • կառավարման համակարգերի մշակման, ներդրման և գործունեության արդյունավետության բարձրացում,
  • կառավարման միասնական ներդաշնակեցված համակարգի մշակում,
  • մշակման, գործունեության և սերտիֆիկացման ծախսերի նվազեցում,
  • ԻԿՀ շրջանակներում մի շարք գործընթացներ համակարգելու հնարավորություն (նախագծում, ղեկավարության կողմից իրականացվող վերլուծություն, փաստաթղթերի կառավարում, անձնակազմի վերապատրաստում, դասընթացներ, ներքին աուդիտ և այլն),
  • փոփոխվող պայմաններին հարմարվելու հնարավորության բարձրացում,
  • սպառողների, շահագրգիռ կողմերի և ներդնողների համար մեծ հետաքրքրություն։

 

Ինտեգրված կառավարման համակարգերի սերտիֆիկացում

 

«Սմարթթրանս» ՍՊԸ Ինտեգրված կառավարման համակարգերի սերտիֆիկացումն իրականացնում է համաձայն հետևյալ փաստաթղթերով սահմանված պահանջների.

  • IAF MD 11:2013 Ինտեգրված կառավարման համակարգերի աուդիտների ժամանակ ԻՍՕ/ԻԷԿ 17021-ի կիրառման մասին IAF պարտադիր փաստաթուղթ,
  • IAF MD 3:2008 Արտահերթ համապատասխանության հսկողության և վերասերտիֆիկացման մասին IAF պարտադիր փաստաթուղթ,
  • IAF MD1:2007 Սերտիֆիկացում տարբեր տեղամասերում ընտրանքային ստուգման վրա: 

 


ԻՍՕ 9001

Որակի կառավարման համակարգ - Պահանջներ

 

  ԻՍՕ 9001 ստանդարտ է, որը հաստատում է պահանջներ որակի կառավարման համակարգում, ինչն էլ օգնում է բարձրացնել ձեռնարկությունների և կազմակերպությունների արդյունավետությունը և ավելացնել հաճախորդների տեղեկացվածության աստիճանը:

 Կազմակերպության կողմից որակի կառավարման համակարգի ներմուծման անհնրաժեշտությունը համարվում է ստրատեգիկ քայլ, որը կօգնի բարելավել իր գործունեությունը և ամուր հիմք կհանդիսանա կայուն զարգացման հարցում:

 Միջազգային ստանդարտի բազայի հիման վրա որակի համակարգ ներդրած կազմակերպությունների առավելություններն են՝

  • արտադրանքների և ծառայությունների անընդհատ մատուցման պատրաստականություն սպառողի, իրավական և այլ նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան,
  • սպառողի բավարարվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացման հեշտացում,
  • կազմակերպության և դրա խնդիրների հետ կապված ռիսկերի և հնարավորությունների իրականացման մշակում,
  • որակի կառավարման համակարգում ներկայացված պահանջների համապատասխանության ցուցադրման հնարավորություն:

  ԻՍՕ 9001 հիմնված է որակի կառավարման յոթ սկզբունքների վրա: Որակի կառավարման համակարգի ներմուծումը տեղում տվյալ յոթ սկզբունքների շնորհիվ կլինի շատ ավելի դյուրին: Որակի կառավարման սկզբունքները հետևյալն են՝

 

  1. սպառողի առանցքային դերը
  2. առաջնորդությունը
  3. անձնակազմի ներգրավումը
  4. գործընթացային մոտեցում
  5. բարելավում
  6. իրողությունների վրա հիմնված որոշումներ
  7. փոխհարաբերությունների ղեկավարում:

 

Որակի կառավարման համակարգերի սերտիֆիկացում

 

«Սմարթթրանս» ՍՊԸ ՈԿՀ սերտիֆիկացումն իրականացնում է համաձայն հետևյալ փաստաթղթերով սահմանված պահանջների.

  • ԻՍՕ 9001:2015 Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ,
  • ԻՍՕ/ԻԷԿ 17021-3:2017 Համապատասխանության գնահատում. Կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ. Մաս 3. Որակի կառավարման համակարգերի աուդիտի և սերտիֆիկացման համար իրազեկության պահանջներ,
  • IAF MD 5:2015 Որակի կառավարման և շրջակա միջավայրի կառավարման համակարգերի աուդիտների տևողության որոշում,
  • IAF MD3:2008 Արտահերթ համապատասխանության հսկողության և վերասերտիֆիկացման մասին IAF պարտադիր փաստաթուղթ,
  • IAF MD1:2007 Սերտիֆիկացում տարբեր տեղամասերում ընտրանքային ստուգման հիման վրա: 

ՕՀՍԱՍ 18001

Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման կառավարման համակարգ-Պահանջներ

 

  Տարբեր կազմակերպություններ ավելի ու ավելի հետաքրքված են մասնագիտական ռիսկերի կառավարման և ՕՀՍԱՍ նպատակների իրականացման շնորհիվ աշխատանքային անվտանգության և առողջության պահանման ասպարեզում զգալի արդյունքների հասնելու և դրանք ներկայացնելու հարցերում: Կազմակերպությունների հետաքրքվածության աճը բացատրվում է օրենսդրության խստացմամբ, տնտեսության քաղաքականության զարգացմամբ և այլ պայմաններով, որոնք միտված են ՕՀՍԱՍ գործառույթների պատշաճ իրականացմանը, ինչպես նաև ՕՀՍԱՍ-ի խնդիրներով մտահոգ կողմերի հետաքրքվածության աճի ապահովմանը:

 ՕՀՍԱՍ կառավարման վրա տարածվող ՕՀՍԱՍ ստանդարտները ուղղված են կազմակերպություններին ՕՀՍԱՍ արդյունավետ կառավարման համակարգի առանձին մասերի ապահովմանը, որոնք ինտեգրվում/ ներմուծվել կառավարման այլ պահանջների հետ՝ նպատակ ունենալով աջակցել կազմակերպություններին ՕՀՍԱՍ-ի և տնտեսական նպատակները իրագործելու հարցում: Սույն ստանդարտը, ինչպես նաև այլ միջազգային ստանդարտներ, միտված չեն առևտրում ոչ սակագնային խոչընդոտների առաջացմանը կամ օրենքով սահմանված պարտավորությունների խստացմանը կամ փոփոխմանը:

   ՕՀՍԱՍ ստանդարտը սահմանում է պահանջներ ՕՀՍԱՍ կառավարման համակարգում, նպատակ ունենալով կազմակերպություններին հնարավորություն ընձեռել մշակել և ներմուծել այնպիսի քաղաքականություն և նպատակներ, որոնցում հաշվի են առնվում իրավական պահանջները և մասնագիտական ռիսկերը: Դրանք կարող են կիրառվել տարբեր տեսակի և չափերի, աշխարհագրական դիրքի, ինչպես նաև մշակութային և սոցիալական առանձնահատկություններով կազմակերպությունների կողմից: Համակարգի հաջողությունը կախված է կազմակերպության, և հատկապես վերին ղեկավարության բոլոր մակարդակներում և գործառույթներում ընդունված պարտավորություններից: Այդպիսի համակարգը հնարավորություն է տալիս կազմակերպություններին քաղաքականություն վարել ՕՀՍԱՍ ոլորտում, սահմանել նպատակներ և գործառույթներ տվյալ քաղաքական պարտավորություններին համապատասխանելու համար, միջոցառումներ ձեռնարկել արդյունավետությունը բարելավելու համար և ներկայացնելու ՕՀՍԱՍ ստանդարտների պահանջների համապատասխանությունը: Սույն ՕՀՍԱՍ ստանդարտի ընդհանուր նպատակն է օժանդակել ՕՀՍԱՍ կառավարման համակարգի պատշաճ պրակտիկայի իրականացումը՝ պահպանելով սոցիալ-տնտեսական պահանջմունքների հավասարակշռությունը: Հարկ է նշել, որ որոշ պահանջներ կարող են դիտարկվել միաժամանակ կամ վերանայվել ցանկացած ժամանակ:

 

Աշխատանքի անվտանգության կառավարման համակարգերի սերտիֆիկացում

 

  «Սմարթթրանս» ՍՊԸ Աշխատանքի անվտանգության կառավարման համակարգերի սրետիֆիկացումն իրականացնում է համաձայն հետևյալ փաստաթղթերով սահմանված պահանջների.

  • ՕՀՍԱՍ 18001:2007 Աշխատանքի անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ,
  • EA-3/13 M:20016 Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման կառավարման համակարգերի (ՕՀՍԱՍ) սերտիֆիկացման ժամանակ ԻՍՕ/ԻԷԿ 17021-1 կիրառման մասին EA փաստաթուղթ,
  • IAF MD 1:2007 Արտահերթ համապատասխանության հսկողության և վերասերտիֆիկացման մասին IAF պարտադիր փաստաթուղթ,
  • IAF MD1:2007 Սերտիֆիկացում տարբեր տեղամասերում ընտրանքային ստուգման հիման վրա: 

ԻՍՕ/ԻԷԿ 27001

Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ - Պահանջներ

 

   ԻՍՕ/ԻԷԿ 27001 ստանդարտը նախատեսված է օժանդակելու կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսների անվտանգության կազմակերպմանը:

 Սույն ստանդարտների ընտանիքը օժանդակում է կազմակերպություններին ակտիվների կառավարման հարցում, ինչպիսիք են՝

  • ֆինանսական տեղեկատվություն,
  • մտավոր սեփականություն,
  • աշխատակցի մասին տեղեկատվություն,
  • երրորդ անձանց կողմից վստահված տեղեկատվություն:

 ԻՍՕ/ԻԷԿ 27001 հանդիսանում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը (ՏԱԿՀ) ապահովող ամենահայտնի ստանդարտը տվյալ ստանդարտների ընտանիքում:

 ԻՍՕ/ԻԷԿ 27001 ստանդարտում հավաքագրված են տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում աշխարհի լավագույն պրակտիկաները: ԻՍՕ/ԻԷԿ 27001 սահմանում է պահանջներ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգում՝ սեփական տեղեկատվական ռեսուրսների անվտանգությունը պահպանելու: Սույն ստանդարտը պատրաստվել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (ՏԱԿՀ) մշակման, կիրառման, գործառման, մոնիտորինգի, վերլուծության, օժանդակման և բարելավման նախագիծ:

 

ՏՏ անվտանգության կառավարման համակարգերի սերտիֆիկացում

 

«Սմարթթրանս» ՍՊԸ ՏԱԿՀ սերտիֆիկացումն իրականացնում է համաձայն հետևյալ փաստաթղթերով սահմանված պահանջների.

  • ԻՍՕ/ԻԷԿ 27001:2015 Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ,
  • ԻՍՕ/ԻԷԿ 27006:2012 Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվատնգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ,
  • IAF MD 3:2008 Արտահերթ համապատասխանության հսկողության և վերասերտիֆիկացման մասին IAF պարտադիր փաստաթուղթ,
  • IAF MD1:2007 Սերտիֆիկացում տարբեր տեղամասերում ընտրանքային ստուգման հիման վրա: 

 


ԻՍՕ 14001

Շրջակա միջավայրի կառավարման համակարգեր - Պահանջների և կիրառման ուղեցույց ընդհանուր պահանջների կիրառման վերաբերյալ

 

  Էկոլոգիական, հասարակական և տնտեսական շահերի հավասարակշռության պահպանումը էական դեր ունի ներկայիս կարիքների բավարարման համար` առանց նվազեցնելու հետագա սերունդների կարիքները հոգալու հնարավորությունները: Կայուն զարգացում, որպես նպատակ, կարելի է ձեռք բերել երեք բաղադրիչների կայունությամբ միայն: Հասարակական ոլորտում ավելացել են կայուն զարգացման, թափանցիկության և պատասխանատվության վերաբերյալ ակնկալիքները՝ հաշվի առնելով ավելի խիստացված օրենսդրությունը, շրջակա միջավայրի արտանետումների վատ ազդեցությունը, ռեսուրսների ոչ էֆեկտիվ կիրառումը, թափոնների ոչ ճիշտ վերամշակումը, կլիմայի փոփոխությունը, էկոհամակարգի դեգրադացիան և կենսաբանական տեսակների քանակի կրճատումը:

  Այս ամենը ստիպում է, ավելի համակարգված մոտեցում ցուցաբերելով էկոլոգիայի կառավարման հարցում, ներմուծել էկոլոգիայի կառավարման համակարգ, որը միտված կլինի աջակցելու էկոլոգիայի կայունությանը:

 

 

Շրջակա միջավայրի կառավարման համակարգերի սերտիֆիկացում

 

«Սմարթթրանս» ՍՊԸ ՄՇԿՀ սերտիֆիկացումն իրականացնում է համաձայն հետևյալ փաստաթղթերով սահմանված պահանջների.

  • ՀՍՏ ԻՍՕ 14001-2016 Շրջակա միջավայրի կառավարման համակարգեր. Պահանջներ,
  • ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ ՏՊ 17021-2-2013 Համապատասխանության գնահատում. Կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ. Մաս 2. Շրջակա միջավայրի կառավարման համակարգերի աուդիտի և սերտիֆիկացման համար իրազեկության պահանջներ,
  • ԻՍՕ 14031:2013 Շրջակա միջավայրի կառավարում. Շրջակա միջավայրի կատարողականության գնահատում. Ղեկավար ցուցումներ
  • IAF MD 5:2015 Որակի կառավարման և շրջակա միջավայրկառավարման համակարգերի աուդիտների տևողության որոշում,
  • EA – 7/04 M:2017 Իրավական համապատասխանությունը որպես հավատարմագրված ԻՍՕ 14001 սերտիֆիկացման մաս,
  • IAF MD 3:2008 Արտահերթ համապատասխանության հսկողության և վերասերտիֆիկացման մասին IAF պարտադիր փաստաթուղթ,
  • IAF MD1:2007 Սերտիֆիկացում տարբեր տեղամասերում ընտրանքային ստուգման հիման վրա:  

ԻՍՕ/ԻԷԿ 15189

Բժշկական լաբորատորիաներ. Որակին և կոմպետենտությանը ներկայացվող պահանջներ

 

  ԻՍՕ 15189 միջազգային և խորհրդատվական ստանդարտ է, որն ամփոփում է ԻՍՕ/ԻԷԿ 17025 ու ԻՍՕ 9001 ստանդարտների հիմնական դրույթները և սահմանում է բժշկական լաբորատորիաների կոմպետենտությանը և որակին ներկայացվող պահանջներ:

  Երկրում ստանդարտի ներդրումը կարող է կրել կամ պարտադիր, կամ կամավոր բնույթ, սակայն ԻՍՕ 15189 ստանդարտի կամավոր ներդրումը խոսում է լաբորատորիայի ղեկավարության մասնագիտական էթիկայի մասին, երբ լաբորատորիան հանրությանն իր ծառայությունները մատուցելիս միտված է երաշխավորելու առավելագույն էֆեկտիվություն, կոմպետենտություն և որակ:

  Բացի այդ, հայտնի փաստ է, որ պացիենտների բավարարվածության և կազմակերպության եկամտի աճի միջև գոյություն ունի ուղիղ կապ:

  Բժշկական լաբորատորիաներում իրականացվում են կենսաբանական նմուշների փորձարկումներ, որոնց արդյունքներն օգտագործվում են պացիենտների սկրինինգի, ախտորոշման, հետագա զննման և բուժման, ինչպես նաև հիվանդությունների պրոֆիլակտիկ բուժման նպատակով: Լաբորատորիայի խնդիրներից է ոչ միայն հավաստի արդյունքների և պացիենտի անվտանգության ապահովումը, այլ նաև աշխատանքների իրականացման ողջամիտ ժամկետների, ինչպես նաև լաբորատոր բոլոր ընթացակարգերի հետևելիության ապահովումը:

 Հաշվի առնելով լաբորատորիայի տված արդյունքների կարևորությունը և լաբորատոր հետազոտությունների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքները՝ ողջ աշխարհում լաբորատոր ախտորոշման բնագավառում աշխատող մի շարք առաջատար մասնագետներ համակարծիք են ընդունված և ճանաչված միջազգային ստանդարտների ներդրման անհրաժեշտության հարցում, որը կբարելավի լաբորատորիաների մատուցած ծառայությունների որակը, ինչն առաջնային է բոլոր լաբորատորիաների համար:

  Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել լաբորատոր ցուցանիշների համապատասխանությունը լաբորատորիաների միջև, այսինքն ապահովել տրվող արդյունքների հետևելիություն և միասնականություն, քանի որ այսօր նկատվում է աշխարհի բնակչության տեղափոխման մեծ աճ, և հարկավոր է ապահովել տարբեր լաբորատորիաների արդյունքների վերարտադրելիությունը այլ լաբորատորիաներում, հատկապես երկարատև բուժման և զննման ենթակա պացիենտների դեպքում:   

 


ԻՍՕ/ԻԷԿ 17025

Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

 

  Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների կողմից կիրառվող հիմնական ԻՍՕ ստանդարտը ԻՍՕ/ԻԷԿ 17025 Փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ ստանդարտն է: Մի շարք խոշոր երկրներում ԻՍՕ/ԻԷԿ 17025 այն ստանդարտն է, որով հավատարմագրվում են լաբորատորիաների մեծ մասը՝ տեխնիկապես կոմպետենտ համարվելու համար: Շատ դեպքերում արտադրողները և կարգավորող մարմինները չեն ընդունում չհավատարմագրված փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների արդյունքները: ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի ԻՍՕ/ԻԷԿ 25 Ուղեցույցը ներառում է կոմպետենտության վերաբերյալ ավելի մանրամասն/կոնկրետ պահանջներ, որոնք կիրառվում են փորձարկումներ և տրամաչափարկումներ իրականացնող լաբորատորիաների կողմից:

       Ստանդարտի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1999 թվականին, իսկ 2005 թվականի մայիսի 12-ին եզրափակվել է պատասխանատու ԻՍՕ/ԿԱՍԿՕ համաձայնեցման կոմիտեի աշխատանքները՝ վերանայված ստանդարտի նոր հրատարակությամբ: Արվել են էական փոփոխություններ՝ շեշտը դնելով ղեկավարության պարտականությունների և կառավարման համակարգի բարելավման, ինչպես նաև հաճախորդի հետ շփման պահանջների վրա:

      ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտը բաղկացած է հինգ հիմնական մասերից՝ կիրառման ոլորտ, նորմատիվ վկայակոչումներ, տերմիններ և սահմանումներ, պահանջներ որակի կառավարման համակարգին և պահանջներ տեխնիկական բնութագրերին: ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի հիմնական երկու բաժիններն են՝ պահանջներ որակի կառավարման համակարգին և պահանջներ տեխնիկական բնութագրերին:  Տեխնիկական բնութագրերի վերաբերյալ պահանջները առաջնահերթ նպաստում են լաբորատորիաների աշխատանքների և կառավարման համակարգի արդյունավետությանը: Տեխնիկական բնութագրերը ներառում են այն գործոնները, որոնք նպաստում են լաբորատորիաների կողմից իրականացվող փորձարկումների և տրամաչափարկումների ճշտությանը և հուսալիությանը:

       Լաբորատորիաները կիրառում են ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտը կառավարման համակարգ ներդնելու նպատակով, որն ուղղված է հետևելի և վստահելի արդյունքներ ստանալուն նպաստող ունակությունների բարելավմանը, ինչն իր հերթին  հավատարմագրման հիմք է: Քանի որ ստանդարտը վերաբերում է կոմպետենտությանը, հավատարմագրումը համարվում է նշված կոմպետենտության հավաստում: Լաբորատորիաների հավատարմագրման նախնական պայմանը որակի կառավարման համակարգի փաստաթղթավարման առկայությունն է: Սովորաբար Որակի ձեռնարկի բովանդակությունը համապատասխանում է ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտին:

 


ԻՍՕ 22000

Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ

  Սննդամթերքի անվտանգությանը սպառնացող վտանգները կարող են առաջանալ սննդի շղթայի ցանկացած փուլում, ուստի անհրաժեշտ է պատշաճ հսկողություն իրականացնել սննդի ողջ շղթայի նկատմամբ: Սննդամթերքի անվտանգությունն ապահովում է սննդի շղթայում ընդգրկված բոլոր կողմերի միավորված ջանքերի միջոցով: Սննդի շղթայում առկա են այնպիսի օղակներ, ինչպիսիք են սննդային հումք արտադրողներըսննդամթերք արտադրողները, ինչպես նաև սննդամթերքի մանրածախ վաճառքի կետերը սպասարկող տրանսպորտային և պահեստային կազմակերպությունները և ենթակապալառուները (այդ թվում՝ այնպիսի փոխկապակցված կազմակերպություններ, օր.՝ սարքավորումներ, փաթեթավորման նյութեր, մաքրող միջոցներ, հավելումներ և բաղադրամասեր արտադրող կազմակերպությու նները): Կարևոր օղակներից են նաև ծառայություններ մատուցողները: ՀՍՏ ԻՍՕ 22000 ստանդարտով սահմանվում են սննդամթերքի անվտանգության  կառավարման համակարգին ներկայացվող պահանջները, որոնք ապահովում են սննդամթերքի անվտանգությունը սննդի շղթայի բոլոր փուլերում՝ ընդհուպ մինչև վերջնական սպառումը:

  Սննդամթերքի անվտանգության ընդունված համակարգերը հանդիսանում են կազմակերպության գործունեության ընդհանուր կառավարման մաս, ինչը ապահովում է առավելագույն արդյունավետություն: Սույն ստանդարտի նպատակն է ներդաշնակեցնել սննդի շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող սննդամթերքի անվտանգության կառավարման պահանջները միջազգային մակարդակում սահմանված պահանջներին։ Այն մասնավորապես նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք ձգտում են ստեղծել ավելի  կենտրոնացված, համաձայնեցված և միասնական սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգ, քան սովորաբար պահանջվում է օրենսդրությամբ։ ԻՍՕ 22000 ստանդարտի պահանջների կատարումը թույլ է տալիս.  

ա. պլանավորել, ներդնել, կիրառել, պահպանել և նորացնել սննդամթերքի անվտանգության կառավարման համաակրգ, որն ուղղված է սպառողի համար արտադրանքների անվտանգության ապահովմանը,

բ. ապացուցել համապատասխանությունը սննդամթերքի անվտանգության ապահովնանն ուղղված օրենսդրական, այդ թվում՝ կանոնակարգերի պահանջներին,

գ. վերլուծության ենթարկել և գնահատել սպառողի պահանջները և ապացուցել համապատասխանությունը սննդամթերքի անվտանգությանն առնչվող այդ փոխհամաձայնեցված պահանջներին՝ սպառողի բավարարվածությունն ապահովելու նպատակով,

դ. մատակարարներին, սպառողներին և սննդի շղթայում ընդգրկված համապատասխան այլ շահագրգիռ կողմերին արդյունավետ ձևով հասցնել սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրները,

ե. ապահովել կազմակերպության համապատասխանությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում իր կողմից հայտարարված քաղաքականությանը, 

զ. ապացուցել այդ համապատասխանության առկայությունը համապատասխան շահագրգիռ կողմերին,

է. հավակնել սննդամթերքի անվտանգության կառավարման իր համակարգի սերտիֆիկացմանը կամ գրանցմանը՝ արտաքին կազմակերպության կողմից կամ կատարել ԻՍՕ 22000 ստանդարտի պահանջներին համապատասխանության ինքնագնահատում կամ ինքնահայտարարագրում:

ՍԱԿՀ անվտանգության կառավարման համակարգերի սերտիֆիկացում

 

«Սմարթթրանս» ՍՊԸ ՍԱԿՀ սերտիֆիկացումն իրականացնում է համաձայն հետևյալ փաստաթղթերով սահմանված պահանջների.

  • ՀՍՏ ԻՍՕ 22000:2006 Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջները,
  • ԻՍՕ/ՏՍ 22003:2013 Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները,
  • IAF MD 3:2008 Արտահերթ համապատասխանության հսկողության և վերասերտիֆիկացման մասին IAF պարտադիր փաստաթուղթ,
  • IAF MD1:2007 Սերտիֆիկացում տարբեր տեղամասերում ընտրանքային ստուգման վրա: 

 


"System to system"-ի և "Yell.am"-ի համատեղ պրոեկտ: