Մեր մասին
«ՍմարԹԹրանՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, որն իրականացնում է` կառավարման համակարգերի (ԻՍՕ 9001:2015, ԻՍՕ 14001:2015, ՕՀՍԱՍ 18001:2007, ԻՍՕ/ԻԷԿ 27001:2005, ԻՍՕ 22000, Ինտեգրված կառավարման համակարգերի և այլն) սերտիֆիկացման աշխատանքներ, ինչպես նաև համապատասխան դասընթացների կազմակերպում, ձեռնարկների, փաստաթղթավորման և աուդիտի վերաբերյալ խորհրդատվություն՝ այլ կայուն կառավարման համակարգեր ստեղծելու նպատակով: Մեծապես կարևորելով միջազգային լավագույն փորձը՝ Ընկերությունը, կառավարման համակարգերի սերտիֆիկացման աշխատանքներն իրականացնելիս, ներգրավում է նաև միջազգային փորձագետների։
ՍմարԹԹրանՍ խորհրդատվական ընկերության աշխատանքներում ներգրավված է բարձրակարգ մասնագետներից կազմված անձնակազմ՝ միջազգային մարմինների աուդիտորներ, փորձագետներ և խորհրդատուներ:
Մենք իրականացնում ենք բիզնես և խորհրդատվական ծառայություններ տարբեր տեսակի ձեռնարկությունների համար, անկախ աշխարհագրական դիրքից:
08.12.2017 թվականին «ՍմարԹԹրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրվել է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից, և ստացել Հավատարմագրման վկայագիր: «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը
հանդիսանում է Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA)-ի ասոցացված անդամ |
|
www.european-accreditation.org |
մասնակցում է ՄՊԽ-ի գիտատեխնիկական հանձնաժողովի և աշխատանքային խմբի աշխատանքներին |
|
www.easc.org.by |
հանդիսանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների Տեխնիկական կանոնակարգման Խորհրդատվական կոմիտեի տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ենթակոմիտե» աշխատանքային խմբի անդամ |
Եվրասիական տնտեսական միություն |
www.eaeunion.org |
Որակի քաղաքականություն
«ՍՄԱՐԹԹՐԱՆՍ» ՍՊ ընկերությունը սահմանել է սերտիֆիկացման մարմնի (այսուհետ` Մարմին) որակի քաղաքականությունը և նպատակները ու պարտավորվում է պահպանել, վերլուծել և մատչելի ու արդիական վիճակում պահել Մարմնի որակի քաղաքականությունը, որի բաղադրիչներն են.
- գործող օրենսդրության, իրավական այլ ակտերի շրջանակներում հայտատուների պահանջների բավարարումը և նրանց սպասելիքների գերազանցումը,
- ընկերության նպատակներին համապատասխանությունը,
- որակի կառավարման համակարգի շարունակական բարելավումների միջոցով գործընթացների արդյունավետության և օգտակարության ապահովումը, որակի գնահատման արդիական և հուսալի մեթոդներ,
- կառավարման համակարգերի սերտիֆիկացման գործընթացների օբյեկտիվության, անկողմնակալության և գաղտնիության ընթացքում Որակի ձեռնարկով և փաստաթղթավորված ընթացակարգերով առաջնորդվելը, բարելավումների առաջարկներին հետամուտ լինելը,
- Մարմնի անձնակազմին բոլոր գործընթացներում լիարժեք ներգրավումը,
- որակի քաղաքականության դրույթների պարբերական վերլուծությունը և ըստ անհրաժեշտության վերանայումը` ներգրավելով անձնակազմին և շահագրգիռ կողմերին,
- ոլորտի պարբերական մոնիթորինգի իրականացումը` նպաստելով գործընթացների հետևելիությանը, թափանցիկությանը և հսկողությանը,
- ուսուցումների և վերապատրաստումների միջոցով Մարմնի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումը, դրանով իսկ անձնակազմի կոմպետենտության ապահովումը,
- ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17021-1-2015 ստանդարտների պահանջներին համապատասխանությունը:
Անկողմնակալության քաղաքականություն
«ՍՄԱՐԹԹՐԱՆՍ» ՍՊԸ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը չի զբաղվում ISO 9001, ISO 14001, ISO 22000, OHSAS 18001 և ISO/IEC 27001 ստանդարտների պահանջներով կառավարման համակարգերի ներդրմամբ և այնպիսի գործունեությամբ, որը հակասում է ISO/IEC 17021 ստանդարտով սահմանված անկողմնակալության սկզբունքին: