Սերտիֆիկացում

  Կառավարման համակարգի սերտիֆիկացումը կոչված է հավաստելու, որ կազմակերպությունը ներդրել է իր գործունեության ոլորտներին, արտադրատեսակներին և ծառայություններին համապատասխան կառավարման համակարգ` համաձայն իր քաղաքականության և կառավարման համակարգի միջազգային ստանդարտին:

 Կառավարման համակարգերի սերտիֆիկացում հավաստում է, որ կազմակերպության կառավարման համակարգը համապատասխանում է սահմանված պահանջներին, ունակ է հետևողականորեն հասնել կազմակերպության կողմից սահմանված քաղաքականությանն ու նպատակների իրականացմանը, և ներդրված է արդյունավետ:

 Համապատասխանության հավաստումը, կամ այլ կերպ ասած կառավարման համակարգի սերտիֆիկացումը նոր արժեք և որակ է փոխանցում կազմակերպությանը: Սերտիֆիկացման գործունեությունը ներառում է կազմակերպության կառավարման համակարգի աուդիտ: Կառավարման համակարգի որոշակի ստանդարտով կամ այլ նորմատիվ փաստաթղթով սահմանված պահանջներին կազմակերպության կառավարման համակարգի համապատասխանությունը հավաստվում է սերտիֆիկատի միջոցով:

 ՍմարԹԹրանՍ ՍՊ ընկերությունը սերտիֆիկացում իրականացնելիս առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով`

  • անկողմնակալություն,
  • իրազեկություն,
  • պատասխանատվություն,
  • թափանցիկություն,
  • գաղտնիություն,
  • բողոքների դիտարկում,
  • ռիսկի վրա հիմնված մոտեցում:

Սերտիֆիկացում յոթ փուլով

  Սերտիֆիկացման մարմնի կողմից կառավարման համակարգերի սերտիֆիկացում կարող է իրականացվել յոթ փուլով:

 

1. Պարտավորություն. ՍմարԹԹրանՍ ՍՊ ընկերության աուդիտորը Ձեզ կանցկացնի սերտիֆիկացման բոլոր փուլերով:   

2. Նախնական գնահատում. Այս փուլը չի կրում պարտադիր բնույթ, բայց այն կարող է բավականին օգտակար լինել խնդրահարույց կետերը հայտնաբերելու և սերտիֆիկացումն առաջին հնարավորությունից ստանալու հարցում: Դա փոքր ներդրում է, որը կխնայի թե´ ժամանակը, թե´ գումարը, որոնք անհրաժետ են աուդիտի երկրորդ փուլի համար:

3. I փուլի աուդիտ. Այս փուլում աուդիտորը կորոշի, թե արդյոք Ձեր կառավարման համակարգը մշակվել է ստանդարտի պահանջների և կազմակերպության նպատակների համաձայն: Աուդիտի ընթացքում մեր թիմը կգնահատի կառավարման համակարգի կանոնակարգող, նորմատիվային և հատուկ պահանջներին համապատասխանելու հնարավորությունները: Աուդիտի ավարտին Ձեզ կտրամադրեն աուդիտի արդյունքները: Եթե արդյունքները ընդունելի լինեն, ապա հաջորդ քայլը կլինի II փուլի աուդիտը: Միևնույն ժամանակ Ձեզ կտրամադրվի բավականաչափ ժամանակամիջոց հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար:

4. II փուլի աուդիտ. Գնահատման խումբը առաջատար աուդիտորի հետ միասին կվերանայի Ձեր կառավարման համակարգը հնարավորինս խիստ կերպով, քանի որ այս փուլի աուդիտի նպատակն է հաստատել, որ կառավարման համակարգը համապատասխանում է ստանդարտի բոլոր պահանջներին և Ձեր ընկերությունը իրականացրել է այդ համակարգի արդյունավետ ներդրում: Այս փուլում նույնպես Ձեզ կտրամադրվի բավականաչափ ժամանակամիջոց հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար:

5. Սերտիֆիկացման մասին որոշում կայացնելը. Նաղքան սերտիֆիկացումը` յուրաքանչյուր գործունեության ավարտից հետո, ՍմարԹԹրանս ընկերության աշխատակիցները կիրականացնեն աուդիտի անկախ և անկողմնակալ վերանայում աուդիտի արդյունքների գնահատման նպատակով: Հիմք ընդունելով աուդիտի եզրակացությունները` սերտիֆիկացման մարմինը որոշում է կայացնում սերտիֆիկացում տրամադրելու կամ մերժելու մասին: Սերտիֆիկատ չի կարող տրամադրվել այն դեպքում, եթե կազմակերպությունը չի իրականացնում սերտիֆիկացման պահանջները` ստուգումները, ուղղիչ գործառույթների իրականացումը և այլն: Սերտիֆիկացման մարմինը նաև կարող է որոշում կայացնել սերտիֆիկացման ոլորտի ընդլայնման կամ կրճատման մասին:

6. Շնորհավորում ենք, Դուք սերտիֆիկացվել եք. Այս փուլում Ձեր ընկերությունը ստանում է սերտիֆիկատ և գրանցվում է որպես սերտիֆիկացված ընկերություն: Սերտիֆիկատ ստանալիս` Դուք ստանում եք այն երաշխիքը:
 

7. Հետագա գնահատում.  Կառավարման համակարգի հետագա գնահատումը իրականացվում է տարին մեկ կամ երկու անգամ` կապված Ձեր նախընտրության և ստանդարտի պահանջների հետ: Ամբողջական վերագնահատումը իրականացվում է երկու տարին մեկ անգամ կառավարման համակարգի անընդհատ համապատասխանություն ապահովելու նպատակով:


"System to system"-ի և "Yell.am"-ի համատեղ պրոեկտ: